пятница, 4 августа 2017 г.

Մայրիկի հաշվետվություն

,


Բավական երկար ժամանակ լռել էի, փոքրիկներիս էի մեծացնում:Իսկապես բարդ էր ազատ ժամանակ գտնել ու պատմել մեր մասին:Ինձ համար մայրանալն ամենամեծ երջանկությունն էր, երբ տեսնում էի,թե ինչպես  էր, փոքրիկս այս ու այն կողմում վազվզում, երբ գրկում էի նրան, կերակրում … դրանից ավելի մեծ ուրախություն երևի թե չկա: Բառերով դժվարանում եմ արտահայտել այն ջերմությունը, քնքշանքը ու անհանգստությունը, երբ հասկանում ես, որ նոր կյանք ես պարգևել:Մայրանալով հասկանում ես, թե, որքան դժվար,լուրջ, բայց միևնույն ժամանակ հաճելի է մայր լինելը:Հասկանում ես,որ պատասխանատու ես այն հրաշք մարդուկի համար,որին կյանք ես տվել:Իհարկե շատացան նաև դժվարությունները, հոգսերը, անքուն գիշերները,բայց այդ ամենը մոռացվում էր,երբ փոքրիկս ժպտում էր,բլբլում: 
Երկրորդ անգամ մայրանալուց հետո պատասխանատվությունս կրկնապատկվեց:Մտավախություն ունեի, որ չեմ կարող երկուսին հավասարաչափ սիրել,խնամել:
Բարեբախտաբար այդ փուլն  էլ հաղթահարեցինք։
Իսկ հիմա կարոտած, ոգևորված, նոր ու հետաքրքիր գաղափարներով  սպասում եմ նոր 2017-2018 ուսումնական տարուն։ 

0 коммент. to “Մայրիկի հաշվետվություն”

Отправить комментарий