Հաճախ հարց է առաջանում, պետք է արդյո՞ք երեխային նախադպրոցական տարիքում ուսուցանել օտար լեզուներ և եթե այո, ապա ի՞նչ տարիքում, ինչպես և ինչից սկսել ուսուցումը:
Վերջին տարիներին կտրուկ ավելացել է օտար լեզու ուսումնասիրողների թիվը:։Եթե մինչ այս շեշտը դրվում էր դպրոցական տարիքի երեխաների վրա, ապա հիմա ծնողների մեծ մասը ձգտում է ավելի վաղ հասակից սկսել այդ ուսուցունը։
Ըստ հետազոտությունների այս տարիքում օտար լեզվի ուսուցումը զարգացնում է երեխային, բարձրացնում նրա ընդհանուր մակարդակը։
Ինչ տարիքից սկսել ուսումնասիրել օտար լեզուները
Այս հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ: Հաշվի առնելով շատ հոգեբանների կարծիքներ` (Վ․ Պենֆիլդ, Ռ․ Ռոբերտս, Տ․ Էլիոթ)լավագույն տարիքը 4-8-ն է: Այս տարիքում ձևավորվում են երեխայի հիմնական խոսակցական ունակությունները, և ուղեղը իր ճկունության շնորհիվ ավելի լավ է ընկալում օտար լեզուն։Երեխայի ուղեղը օտար լեզուներ սովորելու հատուկ ունակություն ունի, որը տարիքի հետ նվազում է ,և սա է պատճառը , որ մեծերը ավելի ուշ են սովորում օտար լեզուն, քան երեխաները։
Շատ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ 3-ից 10 տարեկանը լավագույն տարիքն է լեզուներ սովորելու համար:Այդ տարիքի մի մասը ընդգրկում է նախադպրոցական շրջանը, և ուրեմն օտար լեզուների ուսուցումը հարկավոր է սկսել նախակրթարանից:
Դասավանդման ձևերն ու մեթոդները
Նախ հասկանանք թե ինչ ծավալով և ինչ տևողությամբ պետք է լինեն պարապմունքները: Պարապմունքի տևողությունը 30-45 րոպե է(շաբաթական 2-3 անգամ) , կամ 20-25(շաբաթական4-5 անգամ) :Պարապմունքն պետք է լինի շատ հետաքրքիր և աշխույժ կազմակերպած մի խաղ, որի ընթացքում խոսում են օտար լեզվով:Երեխան պետք է լինի այդ խաղի անմիջական մասնակիցը , այս կերպ նա ավելի շուտ կյուրացնի ուսուցանվող նյութը։ Երեխայի համար ավելի լավ է տեսնել, շոշափել զգալ ուսուցանվող նյութը, քան հիշել իր համար վերացական առարկաների անվանումները։Երգերն ու ոտանավորները զարգացնում են երեխայի բառապաշարը։
Նախադպրոցական տարիքի երեխաների հետ պետք է ուսումնասիրել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Խաղալիքներ», «Կենդանիներ», «Իմ տունը», «Իմ ընտանիքը», «Հագուստ», «Սնունդ», «Գույներ», «Հաշիվ», «Տարվա եղանակներ», «Ողջույն»,«Զգացմունքներ»,« Քաղաքավարության կանոններ»:
Օտար լեզվի դասավանդման արդյունավետության հարցում շատ կարևոր է ուսուցիչ-ծնող կապը,ինչպես նաև ուսուցչի ճիշտ ընտրությունը:Ուսուցիչը պետք է փորձի երեխային ներկայացնել ոչ միայն օտար լեզուն, այլ նաև ծանոթացնի տվյալ երկրի մշակույթի, ավանդույթների հետ: Այդ ամենը կարելի է անել հեքիաթների, երգերի և ոտանավորների միջոցով:
Այս ամենը նպաստւմ է որպեսզի
- երեխայի մոտ ձևավորվի խոսքայի պաշար
- երեխան տարրական պատկերացում կազմի այն երկրի մասին, ում լեզուն ուսումնասիրում է
- երեխան կարողանա վարի կարճ երկխոսություններ:
Տեսանյութեր բաժնում տեղադրված են իմ պատրաստած նյութերը, որտեղ սաները մասնակցում են ուրախ օտար լեզվի ուսուցմանը:
Օգտագործված գրականություն
В.Пенфилд, Л.Робертс, «Речь и мозговые механизмы»
Л. Выготский, «Мышление и речь»
Н.Малкина, «Ранее обучение английскому языку: теория и практика»
Н.Тарасюк, «Иностранный язык для дошкольников»
Леонтьев А.А. Психологические предпосылки раннего овладения иностранным языком// Иностранные языки в школе.
Щебедина В.В. Обучение детей английской разговорной речи в детском саду// Иностранные языки в школе