понедельник, 13 июля 2020 г.

Փաստեր ալկոգելի մասին

,
Քանի որ վերջին օրերին բոլորս ալկոգել հաստատ օգտագործում ենք, եկեք մի քանի փաստ իմանանք այս նյութի մասին։



1. Ձեռքերն օճառով լվանալը միշտ ամենաօպտիմալ տարբերակն է, բայց ի°նչ պետք է անենք մենք, եթե տվյալ պահին օճառն ու ջուրն անհասանելի են:Առողջապահության ոլորտի բազմաթիվ ուսումնասիրություններ պարզել են, որ 60–95% ալկոհոլային կոնցենտրացիա ունեցող սանիտարական միջոցները ավելի արդյունավետ են մանրէների ոչնչացման համար, քան այն միջոցները, որոնք ունեն ալկոհոլի ցածր կոնցենտրացիա։ Մասնավորապես օճառով լվացվելը չի սպանում մանրէներին ամբողջությամբ։

Իսկ ալկոհոլային հիմքով ախտահանիչները գրեթե ամբողջությամբ սպանում են վնասակար բակտերիաները:

2. Ալկոգելի ո°ր չափաբաժինն է սպանում մանրէներին։ Մեկ մետաղադրամի չափ տրամագիծ ունեցող ալկոգելը պետք է տարածել ձեռքերի ողջ երկայնքով, չմոռանալով մատերի արանքների մասին, քանի որ գրեթե բոլոր մանրէները սիրում են թաքնվել այնտեղ։

3. Միայն խիստ անհրաժեշտության դեպքում` երբ չկա օճառ, չկա ջուր, ձեռքերը լվացեք ալկոգելով,այլ պարագայում, երբ հասանելի է ջուրը, նախ ձեռքերը լվացեք մաքուր հոսող ջրով, ապա նոր օգտագործեք ալկոգել, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի և իսկապես պաշտպանված լինեք մանրէներից։

4. Ալկոգելը պատրաստում են բարձր տոկոսով էթանոլից, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործելուց հետո ձեռքերը տանել բերանին, կամ որ ամենավատն է ալկոգելով կատարել կոկորդի ողողումներ։ Ինչպես նաև պետք է այն դնել երեխաներին անհասանելի տեղ, քանի որ երբեմն նրանք այնքան անուշ են բուրում, որ հնարավոր է, որ երեխաները այն կուլ տան։

5. Որքա°ն հաճախ պետք է կիրառել ալկոգելը։ Ալկոգելի օգտագործման ամենակարճ ժամանակահատվածը 15 րոպեն մեկն է, խիստ անհրաժեշտության դեպքում։ Մասնավորապես եթե մենք հանրային տրանսպորտում ենք, բուժաշխատող ենք, կեղտոտ իրերի ենք դիպել և այլն։

Օպտիմալ ժամանակահատվածը պրոֆիլակտիկ օգտագործման համար ժամը մեկ օգտագործելն է։

6. Ալկոգելերը որոնք պատրաստված են բարձր տոկոսով սպիրտից կարող են սպանել H1N1 վիրուսը 99%-ով, գրիպի բոլոր տեսակի վիրուսները, բակտերիաները, մանրէները։

7. Ալկոգելը սկսում է «աշխատել», երբ այն քսելուց հետո ձեռքերը լիովին չորանում են։ Ալկոգելի մանրէասպան հատկությունը կարող է պահպանվել ընդհուպ 6 ժամ։

8. Ալկոգելի մի քանի կաթիլ եթե կաթեցնեք փափուկ կտորի վրա, ապա կարող եք փայլեցնել ակնոցները, հեռախոսի էկրանը, այն կարող է մաքրել բավականին հին հետքերը, հայելիների բծերը։

9. Մոծակների խայթոցներից հետո անտանելի քորը կարելի է վերացնել` մի կաթիլ ալկոգել քսելով խայթած տեղի վրա։

10. Եվ վերջում` ալկոգելը կարելի է օգտագործել որպես հոտազերծիչ միջոց թևատակերի համար, քանի որ այն ոչնչացնում է քրտինք առաջացնող բակտերիաներին։
Եղեք առողջ!!!
Իսկ վերջում փոքրիկ տեսանյութ, թե ինչպես կարելի է տան պայմաններում ալկոգել պատրաստել։
Աղբյուրը այստեղ․
Պատրաստում ենք ալկոգել։

0 коммент. to “Փաստեր ալկոգելի մասին”

Отправить комментарий