суббота, 20 июня 2020 г.

Գրիմ եղբայրներ | Հենզելն ու Գրետելը

,
Հենզելն ու Գրետելը
Անտառի ծայրին ապրում է մի աղքատ փայտահատիր կնոջ ու 2 երեխաների հետ։ Տղայի անունը Հենզել էաղջկանըԳրետել։ Շատ դժվար են ապրում նրանքգրեթե կիսաքաղց։ Մի տարի էլ ամեն ինչ այնպես է թանկանումոր խեղճ մարդը չոր հաց էլ չի կարողանում գնել։ Մի երեկո պառկում էբայց ծանր մտքերից քունը չի տանումտխուր հառաչում է ու կնոջն ասում.
- Ո՞նց է լինելու մեր ճարըի՞նչպես ենք կերակրելու մեր երեխաներիներբ ինքներս ուտելու ոչինչ չունենք։
- Գիտես ինչ,- ասում է կինը,- արի առավոտըլույսը բացվելուն պես երեխաներին տանենք անտառամենախուլ թավուտըամեն մեկին մի կտոր հաց տանքմենք գնանք մեր գործին ու իրենց թողնենք այնտեղ։ Նրանք չեն գտնի տան ճանապարհըայդպես կազատվենք երեխաներից։
- Չէկին,- ասում է փայտահատը։ Ես այդպես բան չեմ անիսիրտս չի դիմանաես չեմ կարող երեխաներին թողնել անտառումոր վայրի գազանների բաժին դառնան։
- Է՛հհիմար,- ասում է կինը,- միևնույն էչորսս էլ քաղցից մեռնելու ենքմի գլուխ դագաղ ես շինելու։
Կինն այնքան է ասումոր ամուսինը համոզվում է։ Դու մի ասասովից երեխաների քունը չի տանումու նրանք լսում են խորթ մոր ասածները։ Գրետելը լաց է լինում ու եղբորն ասում.
- Մենք կորած ենք։
- Սո´ւսլաց մի լինիԳրետելես մի բան կանեմ։
Եվ ահաերբ բոլորը քնում ենՀենզելը վեր է կենումշորերը հագնում ու կամացուկ դուրս գալիս տնից։ Լուսնյակ գիշեր է լինումգետափի խճաքարերը արծաթադրամների պես շողշողում են լուսնի լույսի տակ։ Հենզելը հավաքում է խճաքարերն ու լցնում գրպանները։ Հետո գալիս է տուն ու քրոջն ասում.
- Դե հիմա հանգիստ քնիքույրիկմենք չենք կորչի,- ասում է ու ինքն էլ մտնում անկողին։
Վաղ առավոտյան խորթ մայրը ձայն է տալիս.
- Էյանբաններբավական է քնեքվեր կացեքգնում ենք անտառփայտի։
Ամեն մեկին մի կտոր հաց է տալիս ու ասում.
- Սա ճաշի փոխարեն եմ տալիստեսեքհա՜շուտ չուտեքհետո էլ ոչինչ չեք ստանալու։
Գրետելը հացը դնում է իր գոգնոցի մեջչէ՞ որ Հենզելի գրպանները լիքն էին խճաքարերով։ Ճանապարհ են ընկնում։ Մի քիչ որ գնում ենհանկարծ Հենզելը կանգ է առնումետ նայում իրենց խրճիթին։ Ամբողջ ճանապարհին Հենզելը կանգնումետ է նայում։ Հայրը նկատում է:
- Հենզելինչի՞ ես այդպես նայումետ կմնասշուտ-շուտ արի։
- Հայրիկ ջանես մեր սպիտակ կատվին եմ նայումոր նստել է տանիքին ու այնպես է նայումասես «գնաս բարով» ասի։
Խորթ մայրն ասում է.
- Հիմար տղադա քո կատուն չիարևի շողն է խաղում ծխնելույզի վրա։
Իսկ Հենզելնիհարկեկատվին չէր նայումնա գրպանից սպիտակ քարեր էր հանում ու թափում ճանապարհին։ Երբ հասնում են անտառի խորքըհայրն ասում է.
- Երեխաներչորուկ-մորուկ հավաքեքձեզ համար խարույկ վառեմոր չմրսեք։
Հենզելն ու Գրետելը չորուկներ են հավաքումխարույկ անումերբ բոցը վեր է ելնումխորթ մայրն ասում է.
- Հիմա պառկեք կրակի մոտհանգստացեքմենք գնանք փայտ կտրենք։ Հենց որ վերջացնենքկգանք ձեզ էլ կվերցնենք ու միասին կգնանք տուն։
Հենզելն ու Գրետելը նստում են կրակի մոտերբ կեսօր է դառնումնրանք մի-մի փոքր կտոր հաց են ուտում։ Հեռվից անընդհատ թխկոց է լսվումերեխաները կարծում ենթե իրենց հոր կացնի ձայնն էփայտ է կտրում։ Բայց դա կացնի թխկոց չի լինումՓայտահատը դիտմամբ կոճղի ծայրը կապած է լինում չոր ծառինքամին տանում է բերում ու կոճղը խփում ծառաբնին։ Երեխաները երկար մնում են խարույկի մոտնրանց աչքերը հոգնածությունից արդեն կպչում ենու նրանք մուշ-մուշ քուն են մտնում։ Երբ արթնանում ենարդեն խոր գիշեր է լինում։ Գրետելը լաց է լինում ու ասում.
- Հիմա ինչպե՞ս ենք գնալու տուն։
Հենզելը հանգստացնում է նրան.
- Մի քիչ սպասիրհիմա լուսինը դուրս կգաու մենք քարերի միջոցով կգտնենք ճանապարհը։
Երբ լուսինը դուրս է գալիսՀենզելը բռնում է քրոջ ձեռքը, ու նրանք սկսում են մի քարից մյուսը գնալոր արծաթադրամների պես շողշողում են լուսնի լույսի տակ ու երեխաներին ցույց տալիս ճանապարհը։ Ամբողջ գիշեր քայլում են այդպես ու միայն լուսաբացին են հասնում հայրական խրճիթին։ Հասնում են ու ծեծում դուռը։ Խորթ մայրը բացում է դուռն ու տեսնելովՀենզելն ու Գրետելն ենբարկանում է.
- Ինչի՞ այդքան երկար քնեցիք անտառում։ Մենք էլ կարծեցինքթե էլ մտադիր չեք տուն գալ։
Իսկ հայրը շատ է ուրախանումերբ տեսնում է նրանցնրա սիրտը մղկտում էրոր լքել էր երեխաներին։ Կարիքն ու հոգսը նորից նեղում են նրանց։ Երեխաները լսում ենթե խորթ մայրը ինչպես երեկոյան անկողին մտնելիս ասում է.
- Էլի ուտելու բան չունենքմի կտոր հաց է մնացել միայներևում էվերջներս եկել է։ Պետք է երեխաներից ազատվել։ Արի էլի տանենք անտառայս անգամ շատ հեռու կտանենքոր չկարողանան ետ գալ։
Փայտահատը շատ է տխրումմտածում է. «Ավելի լավ է վերջին կտոր հացը կիսեմ նրանց հետ», բայց կինը լսել անգամ չի ուզումլացուկոծ է դնումդժգոհում։ Դեգործն ինչպես որ սկսում եսայնպես էլ գնում է։ Որ մի անգամ զիջել էրհիմա էլ է ստիպված զիջում։ Երեխաները դարձյալ լսում են ամբողջ խոսակցությունըև երբ ծնողները քնում ենՀենզելն էլի վեր է կենումոր դուրս գաբայց խորթ մայրը դուռն ամուր փակած է լինում։ Հենզելը հանգստացնում է քրոջըասելով.
- Ոչինչլաց մի լինիԳրետելհանգիստ քնիրմի բան կանենք։
Վաղ առավոտյան խորթ մայրը գալիս արթնացնում է երեխաներին ու ամեն մեկին առաջվանից էլ փոքր հացի կտոր տալիս։ Ճանապարհին Հենզելը հացը փշրում է գրպանումշուտ-շուտ կանգ առնում ու փշուրները շաղ տալիս ճանապարհին։
- Ինչո՞ւ ես կանգնում ու ետ նայումՀենզելշուտ-շուտ արի։
- Իմ աղավնուն եմ նայումնստել է տանիքինասես ինձ «գնաս բարով» ասի։
Հիմար տղաի՜նչ աղավնիծխնելույզի ծայրն է արևի տակ փայլփլում։
Իսկ Հենզելը շարունակում է հացի փշրանքները շաղ տալ ճանապարհին։ Խորթ մայրն այս անգամ շատ հեռու է տանում նրանցանտառի խորքըորտեղ երեխաները ոչ մի անգամ չէին եղելՆորից մեծ խարույկ են վառումխորթ մայրն ասում է.
- Երեխաներնստեք կրակի մոտոր հոգնեքքնեքմինչև մենք կտրենք փայտըվերջացնենք։ Հետո կգանքմիասին կգնանք տուն։
Կեսօրին Գրետելն իր հացը կիսում է Հենզելի հետչէ որ նա իր բաժինը փշրել-թափել էր ճանապարհին։ Հետո քնում են։ Շուտով մթնում էբայց երեխաների ետևից ոչ ոք չի գալիս։ Կեսգիշերին արթնանում ենու Հենզելն սկսում է հանգստացնել քրոջը.
- Սպասիրհիմա լուսինը դուրս կգահացի փշրանքներով մենք կգտնենք ճանապարհը։
Լուսինը դուրս է գալիսբայց երեխաները չեն կարողանում գտնել հացի փշրանքներըանտառի ու դաշտի թռչունները բոլորը կերած են լինում։ Հենզելն էլի սիրտ է տալիս.
- Մի մտածիԳրետելմի կերպ կգտնենք ճանապարհը։
Բայց չեն գտնում։ Նրանք քայլում են ամբողջ գիշերըհետո հաջորդ օրը առավոտից մինչև երեկոչեն կարողանում անտառից դուրս գալ։ Երեխաները շատ են քաղցած լինումճանապարհին պատահած հատապտուղներից բացի ուրիշ բան չի լինումոր ուտեն։ Այնքան են հոգնումոր հազիվ են քարշ տալիս ոտքներըդրա համար էլ պառկում են ծառի տակ ու քնում։ Լույսը բացվում է։ Դա արդեն երրորդ առավոտն է լինում։ Վեր են կենում ու էլի սկսում գնալԳնում ենգնում ու քանի գնում ենայնքան ավելի են խորանում անտառի մեջ։ Ու եթե օգնությունր վրա չհասներնրանք ուժասպառ կլինեին։ Կեսօրին ծառի ճյուղի վրա մի ձյունասպիտակ թռչնակ է նստում։ Թռչնակն այնպես քաղցր է երգումոր երեխաները կանգնում հիանում են։ Բայց հանկարծ նա լռում էթևերը թափահարում ու թռչումերեխաները հետևում են թռչնակին ու այդպեսթռչնակի ետևից ընկածհասնում մի խրճիթիորտեղ թռչնակը նստում է տանիքին։ Երեխաները մոտենում են ու  ի՜նչ տեսնումտնակը հացից է շինվածտանիքըգաթայիցիսկ ապակիների փոխարեն թափանցիկ սառնաշաքար է։
- Արի ուտենք այս համեղ տնակից,- ասում է Հենզելը։ - Ես տանիքից մի կտոր կուտեմիսկ դու պատուհաններից սկսիերևում էշատ քաղցր է։
Հենզելը բարձրանում է տանիք ու մի կտոր պոկումոր փորձի համըիսկ Գրետելը սկսում է կրծել պատուհանը։ Հանկարծ ներսից մի բարակ ձայն է լսվում.
Խը՛րթ հա խը՛րթխը՛րթ հա խը՛րթ
Ո՞վ է կրծում տանիքս։
Երեխաները պատասխանում են.
Քամին է այս
Աներես։
Եվ շարունակում են ուտել տնակը։ Հենզելին շատ է դուր գալիս տանիքըմի կտոր պոկումցած է գցում Գրետելի համարիսկ Գրետելը մի մեծ կտոր սառնաշաքար է պոկում ու խրճիթի մոտ նստած ուտում։ Հանկարծ դուռը բացվում է ու դուրս է գալիս մի պառավ կին։ Նա ձեռնափայտին հենվելով առաջ է գալիս։ Երեխաները նրան տեսնելուց այնպես են վախենումոր ձեռքից ցած են գցում քաղցրավենիքը։ Պառավը գլուխն օրորում է և ասում.
- Այ սիրունիկ բալիկներայս ո՞վ է ձեզ բերել։ Դե ներս եկեքներս եկեքմի վախեցեք:
Նա բռնում է երեխաների ձեռքից ու ներս տանումբերում է համով-համով ուտելիքներ դնում սեղանինկաթ ու քաղցր թխվածքներխնձոր ու ընկույզ։ Հետո էլ մաքուր անկողիններ բացում ու երեխաներին ծածկում սպիտակ վերմակներով։ Հենզելն ու Գրետելը պառկում են ու նրանց թվում էթե դրախտում են։ Պառավը բարի է ձևանումբայց իրականում նա չար վհուկ է լինումոր հետապնդում է երեխաներին ու հացե տնակը նրանց գրավելու համար է շինած լինում։ Երբ նրա ձեռքը մարդ է ընկնումսպանում էհետո եփում ու ուտումնրա համար դա մեծ ուրախություն է։ Վհուկները կարմիր աչքեր ունեն և հեռուն վատ են տեսնումփոխարենը լավ հոտառություն ունեն ու հեշտությամբ զգում են մարդու ներկայությունը։ Երբ Հենզելն ու Գրետելը մոտենում են նրա խրճիթինվհուկը չարախնդում է ու ծաղրելով ասում.
- Աթե բռնվեցի՜ք։ Էլ իմ ձեռքից չեք պրծնի։
Առավոտ վաղերբ երեխաներըդեռ քնած են լինումնա վեր է կենումնայում նրանց տռուզ թշիկներին ու ինքն իրեն ասում. «Այ թե համով ճաշ կստացվի սրանցից»: Նա իր ոսկրոտ ձեռքով Հենզելին դուրս է քաշում անկողնից ու տանում մտցնում գոմըվրան փակում վանդակապատ դուռըինչքան ուզում է թող գոռանրան այլևս ոչինչ չի օգնի։ Հետո գնում է Գրետելին քաշքշումարթնացնում ու ասում.
- Վեր կացծույլ-անբանվեր կաց, գնա ջուր բերեղբորդ համար մի համով բան եփիր։ Փակված է գոմումթող կուշտ ուտիիսկ երբ լավ չաղանաե՛ս կուտեմ նրան։
Գրետելը դառը-դառը լաց է լինումբայց ինչ կարող էր անելպետք է կատարել վհուկի հրամանը։ Ու այդպես Հենզելի համար ամեն օր համով-համով ուտելիքներ է պատրաստումիսկ Գրետելին միայն մնացորդներ է բաժին հասնում։ Ամեն առավոտ վհուկը գնում է գոմի դռան մոտ և ասում.
Հապա մի մատդ մեկնիր այդ անցքիցտեսնեմ ինչքան ես չաղացել:
Բայց Հենզելը մատի փոխարեն ոսկորի կտոր է մեկնումու չար վհուկըոր վատ է տեսնումզարմանում էթե ինչու չի չաղանում այս տղան։ Այսպես անցնում է չորս շաբաթպառավի համբերությունը սպառվում էնա կատաղած ձայն է տալիս.
- Է՜յԳրետելշուտ գնա ջուր բերմեկ էուզում է նիհար լինի Հենզելըուզում էչաղվաղն առավոտ եփելու եմուտեմ։
Խեղճ Գրետելն ինչպե՜ս է լաց լինում ջուր բերելիսարցունքներն առուներով հոսում են նրա աչքերից։
- Տեր Աստվածօգնիր մեզավելի լավ չէ՞ր վայրի գազանները մեզ պատառոտեին անտառումայն ժամանակ գոնե երկուսս միասին կլինեինք։
- Ինչքան ուզում ես լաց եղիրմեկ էհիմա էլ ոչինչ չի օգնի,- ճղճղում է վհուկը։
Առավոտ վաղ պետք է Գրետելը վեր կենարգնար բակկրակ աներկաթսան ջրով լցներդներ կրակին։
- Նախ հաց կթխենք,- ասում է վհուկը,- ես արդեն վառել եմ փուռըխմորն էլ շաղախել,- ասում է ու խեղճ Գրետելին հրում դեպի փուռըորտեղ բոցկլտում են կրակի լեզվակները։
- Դե բարձրացիրգլուխդ մտցրու փուռըտես լավ տաքացե՞լ էհաց թխելու ժամանակն էթե չէ։
Հենց որ Գրետելը բարձրանում էվհուկն ուզում է ետևից խուփով փակել փռան բերանըորպեսզի աղջկան խորովի ներսումհետո ուտի։ Բայց Գրետելը շուտ հասկանում է նրա միտքն ու ետ քաշվում՝ ասելով.
- Ախր ես չգիտեմ ինչպես պետք է անել։
- Այ քեզ հիմա՜ր,- բացականչում է պառավը։ -Տեսորքան լայն է փռի բերանընույնիսկ ես կտեղավորվեմ,- ասում է ու բարձրանումգլուխը մտցնում է ներսորպեսզի ցույց տաթե ինչպես պետք է անել։
Գրետելն այնպես է հրում պառավինոր սա ընկնում է փռի մեջետևից էլ դնում է խուփն ու փակում սողնակով։ Պառավն այնտեղ սկսում է գոռալ։ Գրետելը փախչում էիսկ չար պառավն այրվում է փռի մեջ։ Գրետելը վազելով գնում է գոմըՀենզելի մոտբացում դռնակն ու ասում.
-  Մենք փրկված ենքՀենզելպառավ վհուկը վառվեց։
Հենզելը դուրս է թռչումինչպես թռչնակըերբ բացում ես վանդակի դուռը։ Ուրախությունից քույր ու եղբայր փաթաթվում են իրարհամբուրվումվեր-վեր թռչում։ Ու քանի որ այլևս վախենալու բան չեն ունենումմտնում են վհուկի խրճիթըորտեղ թանկագին քարերով ու մարգարիտներով լի արկղիկներ են դարսված լինում։
- Սրանք մեր խճաքարերից ավելի լավ կլինեն,- ասում է Հենզելն ու լցնում գրպանները։
- Ես էլ եմ ուզում որևէ բան տանել տուն,- ասում է Գրետելն ու լցնում իր գոգնոցի փեշը։
- Դե հիմա շուտ փախչենք այստեղիցչէ որ պետք է շուտ դուրս գանք վհուկի անտառից։
Այդպես երկու ժամ գնում ենմինչև որ հասնում են մի մեծ լճի։
- Ինչպե՞ս ենք անցնելու լիճը,- ասում է Հենզելը,- ո´չ կամուրջ է երևումո´չ էլ մի արահետ։
- Ոչ էլ գոնե մի նավակ կա,- պատասխանում է Գրետելը,- բայցայմի սպիտակ բադ է լողումոր խնդրենքգուցե նա օգնի մեզ անցնել մյուս ափը։
Գրետելը ձայն է տալիս.
Բադիկբադիկայ բադիկ,
Խնդրում ենք քեզ գաս մոտիկ,
Պատել է մեզ սարսափը,
Օգնիր անցնենք այն ափը։
Բադիկը մոտենում էՀենզելը հեծնում է նրան և քրոջն էլ կանչումոր նստի կողքին.
Չէ,- ասում է Գրետելը,- շատ ծանր կլինենքթող քեզ անցկացնիհետո ինձ։
Բարի բադիկը այդպես էլ անում է։ Երբ նրանք բարեհաջող անցնում են մյուս ափըանտառը կամաց-կամաց դառնում է ծանոթշուտով երևում է նաև հայրական տունը։ Երեխաները ուրախ վազ են տալիսմտնում տունփարվում հոր վզին։ Հայրը նրանց անտառում թողնելու օրվանից հետո ուրախ օր չէր ունեցելիսկ կինը մեռել էր։ Գրետելը բաց է անում գոգնոցըև թանկագին քարերն ու մարգարիտները ցրիվ են գալիս սենյակով մեկՀենզելն էլ բռերով հանում է իր գրպաններից ու թափում հոր առաջ։ Այսպես վերջանում են նրանց հոգսերն ու կարիքներըու նրանք ուրախ ու ապահով միասին ապրում են մինչև իրենց կյանքի վերջը։

0 коммент. to “Գրիմ եղբայրներ | Հենզելն ու Գրետելը”

Отправить комментарий