суббота, 20 июня 2020 г.

Շառլ Պերո | Կոշկավոր կատուն

,
Կոշկավոր կատուն
Ծեր ջրաղացպանը մեռնում է և ժառանգություն է թողնում իր երեք որդիներին: Ավագ որդին ստանում է ջրաղացը, միջնեկը՝ ավանակին, իսկ կրտսերը՝ կատվին: Կրտսեր որդին որոշում է ուտել կատվին, իսկ մորթուց ձեռնոց կարել:
Սակայն կատուն ասում է.
- Շատ մի տխրիր, տեր իմ, ավելի լավ է մի պարկ տուր ինձ ու մի զույգ էլ երկարաճիտ կոշիկ, որ մացառուտներով անցնելով ոտքերս չցավեն, և կտեսնես, որ այնքան էլ վատ բաժին չի ընկել քեզ: 
Կատուն ստանում է կաշվե կոշիկները, հագնում է, գնում է որսի և որսած ճագարը նվեր տանում թագավորին: Հետն էլ տալիս է գրություն, որում ասվում է, որ այդ ընծան մարկիզ Կարաբասից է: Մի օր թագավորը դստեր հետ կառքով գնում է զբոսանքի: Կատուն իմանալով դա, ստիպում է տիրոջը մերկանալ, մտնել գետը և ձևացնել, թե խեղդվում է: Երբ թագավորի կառքը մոտենում է, կատուն օգնության է կանչում, ասելով, որ խեղդվում է իր տերը՝ մարկիզ Կարաբասը: Թագավորը լսելով ծանոթ անունը, հրամայում է ջրից դուրս հանել կատվի տիրոջը, հագուստ է ընծայում և առաջարկում նստել կառքը: 
Մինչ այդ կատուն առաջ է վազում և ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց խնդրում է, որ եթե իր ետևից եկողները հարցնեն, թե ում են պատկանում այդ հողերը, պատասխանեն, որ՝ մարկիզ Կարաբասին: Գյուղացիները կատարում են նրա խնդրանքը, իսկ թագավորը միայն զարմանում է, թե ինչ հարուստ է մարկիզը:
Կատուն հասնում է մարդակեր հսկայի դղյակին, ծանոթանում է սրա հետ, մտնում վստահության մեջ և ասես կատակի համար խնդրում վերածվել տարբեր մեծ կենդանիների: Հետո ասես չհավատալով, խնդրում է վերածվել մկան: Երբ մարդակերը դառնում է մուկ, կատուն ուտում է նրան:
Այդ ժամանակ թագավորի կառքը հասնում է դղյակին: Կատուն դիմավորում է հյուրերին և ներկայացնում է դղյակը որպես իր տիրոջ՝ մարկիզ Կարաբասի ունեցվածքը: Մարկիզի հարստության վրա ապշած թագավորը իսկույն որոշում է նրան կնության տալ իր դստերը: Մեծ հարսանիք են անում: Իսկ կատուն դառնում է պատվավոր սենեկապետ և մկներ է որսում այլևս միայն հաճույքի համար:

0 коммент. to “Շառլ Պերո | Կոշկավոր կատուն”

Отправить комментарий